Լրահոս տղամարդկանց համար
Տղամարդկանց առողջությունը կանանց ձեռքերում է
Տղամարդկանց առողջության հետ կապված բոլոր խնդիրներում կանայք են մեղավոր, հայտարարել են շվեյցարացի գիտնականները: Վաղուց է հայտնի, որ տղամարդիկ հաճախ են հիվանդանում, քիչ ապրում, չնայած համարվում են մարդկության ուժեղ կես:
Այս երևույթի բացատրությունը գիտնականները փնտրում էին ամենուր. և հորմոններում, և էվոլյուցիայի քմահաճույքներում, և հարբեցողության և նույնիսկ տղամարդկանց ուսերին ծանրացած պատասխանատվության մեջ:: Սակայն շվեյցարացիների վերջերս կատարած հետազոտություններն անսպասելի պարզ ու միևնույն ժամանակ հիմնավոր պատասխան տվեցին: Այն տղամարդիկ, ովքեր հաճախակի են հիվանդանում ու մահանում ժամանակից շուտ, պարզապես անհաջող են ամուսնացել, եվ տղամարդու առողջության հետ կապված բոլոր խնդիրներում իրականում մեղավոր է կինը: Ավելի ճիշտ` տղամարդու հիվանդության պատճառն անկիրթ ու ապաշնորհ կանայք են: Նրանց հաշվարկներով, այն տղամարդիկ, ում կանանց IQ միջինից բարձր է, ապրում են ավելի երկար ու բարեկեցիկ, ընդ որում, տղամարդու կրթությունն ու ինտելեկտը կապ չունեն դրա հետ, եթե նույնիսկ նա հանճարեղ ֆիզիկոս-ատոմագետ է, գրեթե միշտ նրա առողջության ղեկը կնոջ ձեռքին է: Ինչ վերաբերում է տղամարդու երկարակեցությանը, ապա ոչ մի արտառոց բան չկա դրանում: Պարզապես, խելացի կանայք հետևում են ամուսնու կենսակերպին, ավելի լավ են գլուխ հանում առողջ սննդից և հմտորեն կիրառում կենցաղում: Այսպես. տղամարդու կյանքը 5-10 տարի երկարաձգող հիմնական սկզբունքներից են` յուղոտ մսի սահմանափակումը, պարտադիր նախաճաշը, բանջարեղենի օգտագործումը, արագ սննդից հնարավորինս ձերծ մնալը, սուրճի և աղի չափավորումը, խոլեստերինի նորման, շատ շարժվելն ու մաքուր օդը, բավարար քունը:
Հետազոտությանը մասնակցած կանայք նույնպես նշել են, որ հաճախ են տղամարդկանց հիշեցնում ու մատնանշում առողջության համար վնասակար ռիսկերի մասին: Օրինակ` զգուշացնում են ամուսնուն, որ թաց գլխով չի կարելի դուրս գալ, եթե անբարենպաստ եղանակ է դրսում և ցուրտ: Կամ , չի կարելի հիվանդ մեջքով կահույք տեղաշարժել: Բացի այդ, խելացի կանայք պետք է մշտապես համոզեն ամուսիններին ասենք ամեն ընթրիքի հետ գարեջուր չխմել կամ էլ սենյակում չծխել: Մի խոսքով, բժիշկներն այնպիսի եզրահանգումներ են արել, որոնց մասին տեղյակ է յուրաքանչյուր երկրորդ կին: Տղամարդկանց մեծամասնությունը բացարձակ անզոր է, երբ բանը հասնում է առողջությանը: Նրանց գրեթե չեն հետաքրքրում առողջական հարցերը, ծայրահեղ անուշադիր են սեփական անվտանգության հարցերում, հաճախ պարզապես ծուլանում են պոլիկլինիկա զանգահարել: Այդ պատճառով էլ, նրանց կյանքի տևողության համար ողջ պատասխանատվությունն ընկնում է թույլ սեռի ներկայացուցիչների ուսերին: Ճիշտ է, շատ կանայք չեն կարողանում հետևել ամուսնու կենսակերպին և երբեմն իրենք են հետևում նրա բացասական օրինակին: Պետք չէ ամուսնուն սիրած ուտելիքներով անընդհատ բտել, ենթագիտակցորեն հետևելով`«ամուսնու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով» սկզբունքին:
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տալիս...
Տորոնտոյի և Մակգիլլայի համալսարանների մասնագետները մկների և կամավոր մարդկանց մոտ անցկացրած փորձերի արրդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցավը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում...
Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հյուծող շոգերը բացասաբար են անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Կանանց օրգանիզմի վրա շոգը նմանատիպ ազդեցություն չի թողնում...
Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...
Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...
Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...
Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը...
Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ: Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում...
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն